Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իր տեսակին է ընտրելու

Իր տեսակին է ընտրելու
22.04.2026 | 14:07

Ընտրության գնացող մարդը նախ և առաջ ընտրելու է ինքն իրեն: Իր կատարած ընտրության մեջ իր դեմքն է, իր համոզմունքները, իր նախապատվությունը, արժեքների նկատմամբ իր վերաբերմունքը, իրականության ընկալման իր սթափությունը, այլոց գնահատելու իր չափանիշը, իր խիղճը, պատիվն ու ազնվությունը:

Իր տեսակին է ընտրելու:

Ու հետո պիտի ապրի դրա հետ: Ինքն իր հետ:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 9929

Մեկնաբանություններ